31 հունվար, 2017 16:13

Գրին քարտը ավելի է սկսել հետաքրքրել հայաստանցիներին

2008-ի համեմատ 2015-ին կրկնակի ավելացել է Հայաստանից ԱՄՆ ներգաղթային վիզաների՝ Գրին քարտերի (Green Card) դիմող քաղաքացիների թիվը։ 2008-ի համեմատ՝ եռակի ավելացել է եվրոպական երկրներից փախստականի կարգավիճակ խնդրող Հայաստանի քաղաքացիների թիվը։ Իսկ յուրաքանչյուր երրորդ ընտանիք պատրաստ է մշտական աշխատանքի հնարավորության դեպքում տեղափոխվել բնակության արտերկիր։