14 փետրվար, 2017 11:39

Ազատամարդ․ Ճանապարհային ոստիկանությունը կարող է տուգանել նույնիսկ մահացածին

Վարչական իրավախախտումների մասին օրենքի փոփոխությունները հույս էին տվել ավտոմեքենաների տերերին չտուգանվել այլ վարորդների կողմից իրենց մեքենայով կատարած խախտումների համար: Էդուարդ Բադալյանը բացահայտել է, որ Ճանապարհային ոստիկանությունը ոչ ոքի չի ազատում պատասխանատվությունից և կարող է մեկ խախտումը, որը կատարվել է հստակ ժամանակ՝ հստակ ավտոմեքենայի կողմից, վերագրել միանգամից մի քանի հոգու։