20 փետրվար, 2017 20:43

Թուրքիան այս շաբաթ․ «Թուրքիան երբևէ չի բաժանվելու»

Թուրքիայում սկսվել է ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ մահափորձի մեջ մեղադրվողների դատավարությունը։ Պոլսի պատրիարքական աթոռից Արամ և Սահակ սրբազանները մեկնելու են Էջմիածին՝ Ամենայն Հայոց կաթողիկոսին տեսության։ Հայաստանում Ֆրանսիական համալսարանում կազմակերպվել էր գիտաժողով, որը կրում է «Ի՞նչ ապագա ունի հայ-թուրքական երկխոսությունը» խորագիրը։