22 փետրվար, 2017 14:38

Շարունակվող ապրիլ. Հովհաննես Պողոսյան

22-ամյա Հովհաննես Պողոսյանը ապրիլի 3-ին Թալիշում մարտական գործողությունների ժամանակ ոտքի հրազենային վիրավորում ստանալուց հետո կրկին բարձրացել է դիրքեր։ Մայիսի 13-ին Հովհաննեսը վիրավորում է ստացել գլխի շրջանում՝ ընկնելով ուղեղային կոմայի մեջ։ Ծայրահեղ ծանր առողջական վիճակից Հովհաննեսն այսօր դուրս է եկել. որոշակի դժվարությամբ կարողանում է ինքնուրույն քայլել, բառեր արտաբերել, նպատակ ունի Միքայելյան հիվանդանոցում բուժում ստացող զինծառայողների համար սրճարան բացել։

Հովհաննեսին օգնել ցանկացողները կարող են գումար փոխանցել նրա հաշվեհամարին՝
UNIBANK
AMD 24100331042201
USD 24100331042202
EUR 24100331042203