23 փետրվար, 2017 12:22

Գլխավոր դատախազութունից պատասխանել են Միհրան Պողոսյանի գործի վերաբերյալ. Հետք

«Հետքը» Գլխավոր դատախազությունից ստացել է Միհրան Պողոսյանի գործի կարճման վերաբերյալ փետրվարի 7-ին ուղարկված հարցման պատասխանը: Ըստ որի լրատվամիջոցը չի հանդիսանում «262-րդ հոդվածի 1-ին մասի սուբյեկտ»: 

 «Քննիչը քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման պատճենն ուղարկում է կասկածյալին, մեղադրյալին, պաշտպանին, ինչպես նաև տուժողին, նրա ներկայացուցչին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին կամ նրանց ներկայացուցչին, ինչպես նաև ֆիզիկական անձի կամ իրավաբանական անձի ներկայացուցչին, որոնց հայտարարության հիման վրա հարուցվել է քրեական գործը»:

 Ըստ «Հետքը»  պարբերականի՝ պատասխանում գլխավոր դատախազությունը չի անդրադարձել  նամակում նշված այն հանգամանքին, որ ՀՔԾ-ն թերթին տրամադրած իր պատասխանում ճիշտ չի նշել, որ Շվեյցարիան իրավական փոխօգնության պահանջը մերժել էր հունվարի 11-ին, և սա, փաստորեն, վերջինիս համար հիմք էր հանդիսացել գործը կարճելու համար: Մինչդեռ մեր հարցումը Շվեյցարիայի իրավապահներին այլ պատկեր էր ցույց տվել:

«Հետքը» դատախազությունից խնդրել էր ՀՔԾ-ի քրեական գործ կարճման որոշումը թերթին տրամադրելու միջոցով այն հասանելի դարձնել հանրությանը: Այս հարցին անդրադառնալիս Գլխավոր դատախազությունը դարձյալ հղում էր կատարել ՀՔԾ-ի կողմից ևս հիշատակված Քրեական դատավարության օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին մասին, որով սահմանվում է՝ «քննիչը քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման պատճենն ուղարկում է կասկածյալին, մեղադրյալին, պաշտպանին, ինչպես նաև տուժողին, նրա ներկայացուցչին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին կամ նրանց ներկայացուցչին,  ինչպես նաև ֆիզիկական անձի կամ իրավաբանական անձիներկայացուցչին, որոնց հայտարարության հիման վրա հարուցվել է քրեական գործը», և եզրակացնել, որ լրատվամիջոցը չի հանդիսանում վերոհիշյալ «հոդվածի 1-ին մասում նշված սուբյեկտ»:  

Մանրամասներն ամբողջությամբ՝ «Հետք» պարբերականում: