14 մարտ, 2017 17:26

«Գերմանացիներից բացի ֆաշիստ են նաև հոլանդացիները»․ Թուրքիան այս շաբաթ

Հոլանդիան արգելել է թուրք նախարարներին մուտք գործել իր երկիր, սրվել են թուրք-հոլանդական հարաբերությունները։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նիդեռլանդներին կոչել է «նացիստների մնացորդներ», իսկ արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ «ֆաշիզմի մայրաքաղաք»։ Էրդողանը կարծում է, որ ռասիստական տրամադրությունների աճը սպառնում է Եվրոպայի ապագային։