21 մարտ, 2017 16:51

Թվերը խոսում են. Ինչու հայաստանցիները չեն վստահում դատարաններին

Հայաստանում հարցվածների ճնշող մեծամասնությունը համարում է, որ դատարանի որոշումները հազվադեպ են արդար, հասկանալի և հազվադեպ են խնդիրը լուծում։ Հարցվողների մեծամասնությունը դատարան կդիմի ամենավերջում, եթե այլ տարբերակ չունենա։ Տվյալները Եվրամիության աջակցությամբ իրականացված «Արդարադատության ոլորտի վերաբերյալ հանրության կարիքները և ակնկալիքները Հայաստանում» հետազոտությունից են։