23 մարտ, 2017 16:51
Գերմանիային նացիզմի մեջ մեղադրող Թուրքիան չի ընդունում իր գործած ցեղասպանությունը․ Independent-ի անդրադարձը
-ում լույս է տեսել բրիտանացի հայտնի լրագրող Ռոբերտ Ֆիսկի հոդվածը՝ ««Նացիստական գործողությունների» համար մեղավոր է Էրդողանի Թուրքիան, այլ ոչ թե մարդասեր Գերմանիան» վերնագրով։ Հեղինակն անդրադառնում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Գերմանիայի հասցեին հնչող մեղադրանքներին։ Ֆիսկը նշում է, որ Գերմանիան պարբերաբար զղջում և ընդունում է, որ Հոլոքոստ է իրականացրել, մինչդեռ Թուրքիան՝ ի դեմս Էրդողանի, չի էլ ընդունում հայերի հանդեպ ցեղասպանություն գործելու փաստը։