28 մարտ, 2017 12:30

Աշխարհի ամենաուժեղ անձնագրերը

Passport Index 2017 հետազոտության համաձայն՝ Հայաստանը 199 երկրների ցուցակում 132-րդ հորիզոնականում է և ազատ ճամփորդելու 60 միավոր ունի: Հայաստանի անձնագրով քաղաքացին կարող է 29 երկիր այցելել՝ առանց վիզայի, իսկ 31 երկիր՝ վիզան ստանալով ժամանելու պահին։ Հայաստանի քաղաքացիներն ազատ կարող են գնալ Հաիթի, Ինդոնեզիա, Արգենտինա, Բրազիլիա, Մալայզիա և այլն։