4 ապրիլ, 2017 13:23

Ազատամարդ․ Մեռնել կարող ես միայն դատարանի վճռով

Զինծառայող Վահե Մախսուդյանը հայտնվել է տարօրինակ իրավիճակում. նրան և փաստաբան Մարիամ Մկրտիչյանը երկու տարվա բյուրոկրատական քաշքշուկներից հետո է միայն հաջողվել դատական ակտով ապացուցել, որ իր պապը՝ Հրանտ Մախսուդյանը, մահացել է 2015թ. մայիսի 13-ին: Միայն դրանից հետո է նրան տրամադրվել 200 000 դրամ մահվան գումարը: