10 ապրիլ, 2017 20:22

Թուրքիան՝ ադրբեջանացման ճանապարհին

Թուրքիայում կիրակի կայանալիք հանրաքվեից առաջ շատերը Էրդողանին մեղադրում են ժողովրդավարացման ուղուց շեղվելու և երկիրը «ադրբեջանացման» ճանապարհով տանելու համար։ Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» պատգամավոր Դենգիր Միր Մեհմեթ Ֆըրաթը զգուշացնում է, որ Թուրքիայում բռնապետությունը տեղ չունի, և չպետք է նմանվել Ադրբեջանին։ Այդ պատճառով նա առաջարկում է ոչ ասել սահմանադրական հանրաքվեին։