11 մայիս, 2017 14:40

Երևան և մարզեր․ որտե՞ղ են մարդիկ ավելի բավարարված կյանքից

Հայաստանում յուրաքանչյուր 3-րդն ապրում է Երևանում: Երևանում ապրելը մարդու երջանկության վրա գրեթե չի ազդում: Ըստ Կովկասյան բարոմետր 2015-ի՝ Երևանում ապրողների 27%-ն է ասել, որ չափազանց երջանիկ է, իսկ մյուս քաղաքներում և/կամ գյուղերում ապրող մարդկանց մի փոքր ավելի շատ՝ 29%-ն է ասել, որ չափազանց երջանիկ է: Ի՞նչ տարբերություններ կան և կա՞ն, արդյոք, Երևանում և այլ քաղաքներում ու գյուղերում ապրողների միջև: