22 մայիս, 2017 20:52

Հայ-ադրբեջանական խոսքակռիվն ու Էրդողանը․ Թուրքիան շաբաթվա կտրվածքով

Թուրքական կառավարամերձ «Անադոլու» գործակալությունը փորձել է արդարացնել Էրդողանի թիկնապահների բռնի վարքագիծը Վաշինգտոնում։ Էրդողանի ամերիկյան այցի արդյունքների գնահատումը։ Թուրքիայի ԱԳՆ պատվիրակությունը Պետրոս Շիրինօղլուի հետ քննարկել է Պոլսի պատրիարքի ընտրության հարցը։ Լեզվակռիվ Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օքթայ Ասադովի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հայաստանի փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանի միջև՝ Ստամբուլում Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթաժողովում։