29 մայիս, 2017 20:39

Ջեմալ փաշայի թոռանը ձայնակցեց Ջեմալ Ազմիի ծոռը․ Թուրքիան շաբաթվա կտրվածքով

Հայոց ցեղասպանության ամենաակտիվ մասնակիցներից, Տրապիզոնի նահանգապետ Ջեմալ Ազմի բեյի ծոռ, նախկին դիվանագետ Այդըն Սելջենը «Իմ հայկական հարցը» վերնագրով հոդված է հրապարակել, որում գրել է. «Ես էլ, որպես մեկ այլ Ջեմալի թոռ, ինչպես Հասան Ջեմալը, հայտարարում եմ` ցավում եմ Հայոց ցեղասպանության համար»։ Պոլսի պատրիարքի փոխանորդ Արամ արք. Աթեշյանը հրաժարական է տվել, առաջիկա օրերին Պոլիս կվերադառնա Պոլսի պատրիարքի տեղապահ ընտրված Գարեգին արք. Բեքչյանը։