6 June, 2017 11:58

Թիմը գնում է Թորոսգյուղ | Straight to Torosgyugh

Torosgyugh, a small village of the Shirak region, is located in high altitudes. The winters are harsh but the sun shines 300 days a year: perfect weather conditions to start a sustainable project. With Timothy Straight, you will discover the Passive Solar Greenhouse of Torosgyugh, where the villagers learn how to produce herbs and vegetables even during the harsh winters. This project was financed by the embassy of Romania and implemented by UNDP in Armenia.

Թորոսգյուղը Շիրակի բարձրլեռնային գյուղերից է։ Այստեղ ձմեռները խիստ են, սակայն տարին 300 օր արևոտ է՝ կատարյալ եղանակ կայուն զարգացման ծրագիր սկսելու համար։ «Թիմը գնում է գյուղ» շարքի այս հաղորդման մեջ Թիմ Սթրեյթը բացահայտում է Թորոսգյուղի պասիվ արևային ջերմոցը, որտեղ գյուղացիները սովորել են աճեցնել բանջարեղեն ու խոտաբույսեր նույնիսկ ցուրտ ձմեռներին։ Ծրագիրը ֆինանսավորել է Հայաստանում Ռումինիայի դեսպանատունը և իրականացրել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը։