26 հունիս, 2017 18:58

Երևանյան լիճ․ ջրի աղտոտումը տարածվում է քաղաքից դուրս

Երևանյան լճի ջրի աղտոտվածությունը խնդիր է ոչ միայն երևանցիների, այլև Արարատյան դաշտի մի շարք գյուղերի համար։ Մինչև 90-ական թվականները Արմավիրի մարզի Թաիրով-Փարաքար համայնք ոռոգման ջուր հասնում էր Երևանյան լճից, սակայն հիմա պատկերն այլ է: Ջուրը հասնում է փոքր չափաքանակով, իսկ ջրանցքում աղտոտումներ ու խցանումներ լինելու պատճառով` գյուղացիներին ջուր չի հասնում, հասածն էլ պիտանի չէ ոռոգման համար: