29 հունիս, 2017 11:55

15 հոգով հերթ կանգնելով ծեծել են Արայիկ Խանդոյանին. փաստաբան

Արայիկ Խանդոյանն իսկապես բռնության է ենթարկվել և խոշտանգվել է ամենադաժան ու անմարդկային ձևով, այս մասին հայտարարեց վերջինիս փաստաբան Արայիկ Պապիկյանը:

«Նրան դատարանի շենքի խցում մոտավորապես 15 մարդ դաժան ծեծի է ենթարկել: Ընդորում, քանի որ խուցը փոքր է եղել, հերթ են կանգնել` հերթով են մտել ծեծելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբանը:

Ըստ Պապիկյանի` երբ  Արեգ Կյուրեղյանին և Մխիթար Ավետիսյանին ծեծելով բերել են խուց, Խանդոյանը արձագանքել է, ասելով «ոչ մի նախադրյալ չկա, ինչ եք անում», վերջիններս սկսել են ծեծել նաև իրեն:

«Ուղղակի չեմ ուզում բառն ասել Արեգ Կյուրեղյանին և Մխիթար Ավետիսյանին տշելով են բերել»,- նշեց փաստաբանը:

Պապիկյանը նշեց, որ բռնության ենթարկվել են նաև «Սասնա ծռեր» խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանը և Սմբատ Բարսեղյանը: