5 հունիս, 2017 11:57
Բաթումից մի՛ ամաչեք
Հայաստանը և Սփյուռքը պատրաստվում են պետականորեն նշել Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100-ամյակը, սակայն հետևողականորեն խուսափում են հիշատակել դիվանագիտական առաջին փաստաթուղթը՝ Բաթումի պայմանագիրը, որն առաջին միջպետական փաստաթուղթն է հայերի և թուրքերի միջև որպես պետություններ։ 1918թ․ հունիսի 4-ին Բաթումում Օսմանյան կայսերական կառավարությունը՝ ի դեմս պատվիրակներ Խալիլի ու Վեհիբի, և Հայաստանի Հանրապետության պատվիրակները՝ ի դեմս Ալեքսանդր Խատիսյանի, Հովհաննես Քաջազնունու և Միքայել Պապաջանյանի, ստորագրեցին Հաշտության և բարեկամության պայմանագիր։ Օսմանյան կայսրությունը դարձավ առաջին պետությունը, որը ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը մոտ 12 հազար քկմ տարածքի վրա։ Նույն օրը թուրքերը պայմանագիր կնքեցին թաթարների (ադրբեջանցիներ), իսկ մեկ օր անց՝ վրացիների հետ։