3 հուլիս, 2017 15:59

Երեխաները՝ համակարգչի և հեռուստացույցի առջև

Երեխաների շուրջ մեկ քառորդը չափից ավելի շատ ժամանակ է նվիրում հեռուստացույցին կամ համակարգչին՝ օրական 5 ժամ և ավելի: Տվյալները «Առողջապահության համակարգի գործունեության գնահատման 2016» զեկույցից են: Հայաստանում վերջին 10 տարիներին նկատվում է հեռուստացույցի և համակարգչի առջև անցկացվող ժամանակի աճի միտում, ինչը, բնականաբար, դուրս է մղում ֆիզիկական ակտիվ ժամանցը: