4 հուլիս, 2017 23:31

Կառավարությունն ու բնապահպանները Սևանը կիսել չեն կարողանում

Կառավարությունը նախատեսում է Սևանա լճից ջրառը 170 մլն խմ-ից հասցնել 270 մլն խմ-ի՝ Արարատյան դաշտավայրի հողերի ոռոգման, ինչպես նաև Սևան-Հրազդան կասկադի ՀԷԿ-երում էլեկտրաէներգիայի արտադրության համար։ Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած նախագիծը։ Մինչ խորհրդարանի ներսում ընթանում էր նախագծի քննարկումը, բնապահպանները բողոքի ցույց էին կազմակերպել Ազգային ժողովի մոտ՝ ահազանգելով, որ Սևանից լրացուցիչ ջրառը բնապահպանական լուրջ վտանգ է։