10 հուլիս, 2017 11:29

Աղջիկը մինչև ամուսնանալը ընկեր չպիտի՞ ունենա

Հայաստանցիների 26 տոկոսը համոզված է, որ աղջիկը մինչև ամուսնանալը չպետք է ընկեր ունենա։ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Տղամարդիկ և գենդերային հավասարությունը Հայաստանում - 2016» զեկույցի համաձայն՝ Հայաստանում մարդկանց 46%-ը համարում է, որ աղջկա համար առաջին ընկերն ունենալու լավագույն տարիքը 18-20 տարեկանն է։ Հարցվածների 26%-ը կարծում է, որ աղջիկը մինչև ամուսնանալը պիտի ընկեր չունենա: