13 հուլիս, 2017 12:00

Ադրբեջանը $60 մլն կներդնի Իրանին կապող երկաթուղու նախագծում

Իրանի ազգային երկաթուղային ընկերությունը համաձայնագիր է կնքել Ադրբեջանի երկաթուղային տրանսպորտի ընկերության հետ՝ Իրանի հյուսիսում՝ Ադրբեջանին սահմանակից Աստարայում երկաթուղային տերմինալի շինարարության և շահագործման վերաբերյալ, հաղորդում է իրանական Farsnews.com-ը։

Համաձայնագիրը տնտեսապես շահավետ կլինի Իրանի համար, քանի որ Ադրբեջանը համաձայնել է Իրանի միջոցով տարեկան 2 մլն տոննա բեռ տարանցել, հաղորդում են Իրանի պետական երկաթուղու պաշտոնյաները։

Ադրբեջանի Աստարա և Իրանի Աստարա քաղաքների միջև երկաթուղային գծի շինարարությունը սկսվել է մարտին, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը այցելեց Թեհրան:

Ծրագիրը մասն է ավելի մեծ՝ Հյուսիս-հարավ միջանցք կոչվող ենթակառուցվածքային նախագծի, որը ուղիղ տրանսպորտային երթուղի է ապահովելու հնդկական Մումբայից մինչև Սանկտ Պետերբուրգ: Նախագիծը Իրանը կկապի Եվրոպայի երկաթուղիներին, իսկ Ադրբեջանը՝ Պարսից ծոցին: