30 հուլիս, 2017 15:25

Արևմտյան Հայաստանը Ցեղասպանությունից հետո․ ի՞նչ փոխվեց

Ուտրեխտի համալսարանի պրոֆեսոր, ծագումով Թուրքիայից Ուղուր Ումիթ Ունգյորը պատմում է Ցեղասպանությունից հետո տեղի ունեցած փոփոխությունների, հայկական ու քրդական շարժումների նմանության, Հայոց ցեղասպանության մասին քրդերի հիշողության ու Ցեղասպանության առերեսման հարցում Թուրքիայի դժվարությունների մասին։ Ուղուր Ումիթ Ունգյորը Երևանում էր մայիսի 23-24-ին և մասնակցում էր Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայագիտության ինստիտուտի կազմակերպած գիտաժողովին, որը կրում էր «Անցումային շրջանի ավարտը։ Հայաստանը 25 տարի անց։ Հիմա՞ ինչ» խորագիրը։