3 օգոստոս, 2017 13:03

Երիտասարդություն, որ նայում է ծնողի գրպանին

Հայաստանում հարցված 14-29 տարեկան երիտասարդների կեսի հիմնական եկամուտը ծնողներն են ապահովում: Երիտասարդների 20%-ն ինքն է վաստակում իր հիմնական եկամուտը: Եվ չնայած երիտասարդների տարիքի աճին զուգընթաց նվազում է ծնողների կողմից ֆինանսավորման չափը, այնուամենայնիվ անգամ 26-29 տարեկան երիտասարնդերի համար ծնողների ֆրինանսավորումը շարունակում է կարևոր լինել։
Տվյալները «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի` «Անկախության սերունդ 2016» զեկույցից են։