17 օգոստոս, 2017 17:11

Հայաստանում կրծքով կերակրվող երեխաների թիվը

Կրծքով սնուցման խթանումը աշխարհում տարեկան կարող է փրկել մինչև հինգ տարեկան 823,000 երեխայի կյանք: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ կրծքով կերակրումը պիտի սկսվի երեխայի ծնվելու առաջին ժամվա ընթացքում, լինի բացառապես միակ սնունդը մինչև երեխայի վեց ամսականը, և հավելյալ սննդի հետ շարունակվի մինչև երեխայի 2 տարեկանը: Հայաստանն աշխարհում երկրների մեծամասնության հետ դեռ շատ անելիք ունի լավ ցուցանիշների հասնելու համար: