31 օգոստոս, 2017 15:07

Կրթությունից դուրս մնացածները

Հայաստանում բարձրագույն կրթական հաստատություններում սովորողների ընդգրկվածությունը 47% է։ Իսկ աղքատ և ոչ աղքատ տնային տնտեսությունների ընգրկվածության տարբերությունը ակնհայտ է:

Ավելին, ամենաաղքատ ընտանիքների ծախսն ընդհանուր կրթության ոլորտի ծառայությունների վրա 30 անգամ զիջում է միջին մակարդակին, իսկ ամենահարուստ բնակչության սպառումը ավելի քան 3 անգամ գերազանցում է միջին մակարդակը: