8 սեպտեմբեր, 2017 10:54

Բյուրականի հրդեհը մեկուսացվել է. իրականացվում է հետհանգեցման աշխատանքներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Բյուրականի հրդեհը մեկուսացվել է և այժմ իրականացվում են հետհանգեցման աշխատանքներ:

Ըստ հաղորդագրության` սեպտեմբերի 7-ին, ժամը 18.00-ի սահմաններում Բյուրականի մոտակա բուսածածկ տարածքում հրդեհաշիջման շտաբը ղեկավարող ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Մ. Ղազարյանն Արագածոտնի մարզից հաղորդեց, որ հրդեհն ամբողջությամբ մեկուսացված է և սկսել են իրականացվել հետհանգեցման աշխատանքներ:

Տարածքում իրականացվող արձագանքման աշխատանքներում ներգրավված է 155 փրկարար ծառայող և 250-ից ավելի քաղաքացի (հարակից գյուղերի բնակիչներ և Հայանտառի աշխատակիցներ):

Հրդեհը տարածվում էր վերգետնյա ուղիներով, որի արդյունքում այրվել է խոտածածկ տարածք:

ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ ձեռնարկված միջոցառումների և ճիշտ ընտրված հրդեհաշիջման մարտավարության շնորհիվ շրջակա անտառային տարածքը հաջողվել է գրեթե ամբողջությամբ պահպանել: