9 սեպտեմբեր, 2017 10:04

Քո գրպանից՝ հարկադիրի պարգևավճարներին

Արդարադատության նախարարությունում, ինչպես նաև նախարարության ենթակա Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում գրեթե բոլոր աշխատակիցները պարբերաբար նյութական խրախուսում են ստանում։ ՍիվիլՆեթը պարզել է, թե որքան գումար է հատկացվում նրանց աշխատավարձերին և որքան՝ պարգևավճարներին։