11 սեպտեմբեր, 2017 13:13

Աստանայում կայացել է Ռոհանի-Ալիև հանդիպում

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Թեհրանին և Բաքվին կոչ է արել օգտվել առևտրային հնարավորություններից՝ երկու երկրների միջև տնտեսական, գիտական, տեխնոլոգիական, հետազոտական և առևտրային ոլորտներում կապերը զարգացնելու համար։ Այսպիսի հայտարարություն Ռոհանին արել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը՝ Աստանայում Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթաժողովի շրջանակում։

IRNA գործակալության փոխանցմամբ, Ռոհանին կարևորել է Իրանի և Ադրբեջանի միջև երկաթուղային նախագծի ավարտը՝ ասելով, որ այն շահեկան է ոչ միայն երկկողմ կապերի տեսանկյունից, այլև ամբողջ տարածաշրջանի համար։

Ռոհանին կոչ է արել ամրապնդել համագործակցությունը էներգետիկ ոլորտում, խոսել է ահաբեկչության դեմ պայքարի մասին։

Ադրբեջանական լրատվամիջոցները, անդրադառնալով Ռոհանի-Ալիև հանդիպմանը, գրում են, որ Ադրբեջանի նախագահը իրանցի իր պաշտոնակցին հրավիրել է Բաքու։