13 սեպտեմբեր, 2017 11:58

ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան համաժողովին

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 11-ից 13-ը ԱՄՆ Վաշինգտոն քաղաքում մասնակցում է ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման նախաձեռնությանը նվիրված բարձրաստիճան համաժողովին։

Համաժողովի ընթացքում փոխնախարար Արտակ Զաքարյանը հանդես է եկել ելույթով, անդրադարձել ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումներին և առաջիկա ծրագրերին:

Կարդացեք՝ Պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է՝ ինչու Հայաստանը չի մասնակցել զորավարժություններին Վրաստանում: