13 սեպտեմբեր, 2017 20:07

Փաստաբանները բողոքում են․ արգելված իրերի ցանկը զավեշտ է և ողբերգություն

Այսօր 180-ից ավելի փաստաբաններ գործադուլ են անում՝ ընդդեմ դատական դեպարտամենտի գործողությունների։ Գործադուլը փաստաբանները սկսեցին ակցիայով, որին մասնակցում էր նաև Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։ Փաստաբանները հայտարարում են՝ կշարունակեն բոյկոտն այնքան ժամանակ, քանի դեռ իրենց խուզարկում են՝ զննելու փոխարեն։