13 սեպտեմբեր, 2017 13:49

GSP համակարգով հայաստանյան ապրանքները արտոնյալ ռեժիմով արտահանվելու են ԱՄՆ․ դեսպան

Այսօր հայ-ամերիկյան առևտրային պալատի ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից կազմակերպված համաժողովի շրջանակում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը լրագրողների հետ զրույցում կարևորել է համաժողովին մասնակցության համար Հայաստան  ժամանած ԱՄՆ Առևտրի ներկայացուցիչների ներկայությունը:

Միլսը նշել է, որ երկու բարձրաստիճան պաշտոնյաները այստեղ են, որ ներկայացնեն արտոնությունների ընդհանրացված համակարգի կամ GSP համակարգի ներքո առկա հնարավորությունները, որոնցից Հայաստանը կարող է օգտվել: «Այս ծրագրի շրջանակներում որոշակի երկրներից որոշակի ապրանքատեսակներ հնարավոր է ԱՄՆ արտահանել արտոնյալ ռեժիմով՝ նվազեցված մաքսային վճարներով: Այս պահին Հայաստանից ԱՄՆ արտահանումների 60 տոկոսը իրականացվում է հենց GSP ռեժիմի ներքո»,- ասել է նա ու հավելել, որ հիմնականում այդ ապրանքներն են ալյումինե փայլաթիթեղը, ջեմերը, ոսկերչական իրերը:

«Սակայն ես նաև հավատացած եմ, որ հայաստանյան գործարարները կարող են ավելի շատ օգտվել այս հնարավորություններից»,- tert.am-ի փոխանցմամբ՝ ասել է Միլսը: