5 հոկտեմբեր, 2017 16:42

Շենավանի գյուղապետը՝ անգղերի հետ լուսանկարների մասին

Շենավանի համայնքապետ Արթուր Մկրտչյանը ՍիվիլՆեթին ասում է, որ ինքը չի որսացել սպիտակագլուխ անգղերին, պարզապես տեսել է ճանապարհին և լուսանկարվել: Նրա խոսքով` լուսանկարը տասը տարվա պատմություն ունի:
Համացանցում տարածվել է լուսանկար, որտեղ երեք տղամարդ անկենդան սպիտակագլուխ անգղերի հետ լուսանկարվել էին: Նշված թռչունը գրանցված է Կարմիր գրքում, համարվում է վերացող տեսակ, և նրանց որսն արգելվում է: Լուսանկարում պատկերված տղամարդկանցից մեկը Արմավիրի մարզի Շենավան համայնքի ղեկավարն էր: Փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: