5 հոկտեմբեր, 2017 10:07

Որսացել են Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղեր

Econews.am կայքը հաղորդում է, որ համացանցում հայտնվել են սպանված կենդանիների լուսանկարներ, որոնք կարելի է համարել հանցագործության ապացույցներ: Լուսանկարներում սպանված հսկայական թռչունները, ամենայն հավանականությամբ, սպիտակագլուխ անգղեր են:

Սպիտակագլուխ անգղը վտանգված տեսակ է: Գրանցված է նախկին ԽՍՀՄ և Ռուսաստանի Կարմիր գրքերում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»: Ընդգրկված է նաև Հայաստանի Կարմիր գրքում: 

ՀՀ-ում տարածված է խոշոր ժայռագոյացություններով լեռնազանգվածներում՝ Սյունիքի մարզ, Տավուշի մարզ, Լոռու մարզ: 

Econews.am-ը նաև հաղորդում է, որ պիտակագլուխ անգղեր որսած անձը Արմավիրի մարզի Շենավան համայնքի ՀՀԿ-ական ղեկավար, 1980թ. ծնված Արթուր Մկրտչի Մկրտչյանն է: 

Արթուր Մկրտչյանը համայնքի ղեկավար է 2005-ից։