6 հոկտեմբեր, 2017 16:36

Երեխաների ծեծը՝ թվերով․ առջևում Գեղարքունիքն է

Երեխայասեր համարվող Հայաստանում 1-14 տարեկան 10 երեխայից 7-ը նախորդ ամսվա ընթացքում ենթարկվել է հոգեբանական կամ ֆիզիկական որևէ պատժի: Երեխաների 65 տոկոսը ենթարկվել է հոգեբանական ագրեսիայի, իսկ 38 %-ը՝ ֆիզիկական պատժի որևէ տեսակի: Տվյալներն Ազգային վիճակագրական ծառայության նոր «Ժողովրդավագրության և առողջության հարցերի 2015-16» հետազոտությունից են: Անգամ մեկ և երկու տարեկան երեխաների գրեթե կեսի նկատմամբ է կիրառվել դաստիարակության որևէ բռնի մեթոդ: