9 հոկտեմբեր, 2017 14:05

ՀՀ վարչապետը «շատ կառուցողական» բանակցություններ է վարել Իրանի նախագահի առաջին տեղակալի հետ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի հրավերով հոկտեմբերի 9-ին երկօրյա պաշտոնական այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում է։

Նախատեսված են Հայաստանի կառավարության ղեկավարի հանդիպումներ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի, նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի, Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ:
Կարեն Կարապետյանն այցելելու է նաև «Արարատ» մարզական ակումբ, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը տեղի հայ համայնքի, այդ թվում՝ գործարար հատվածի ներկայացուցիչների հետ:

Իրանական Press TV-ի փոխանցմամբ՝ Էսհաղ Ջահանգիրիի և Կարեն Կարապետյանի համատեղ ասուլիսին վարչապետը բանակցությունները անվանել է «շատ կառուցողական»։