10 հոկտեմբեր, 2017 21:58

Կատալոնիայի նախագահը առկախեց անկախության հայտարարումը

Կատալոնիայի նախագահ Կառլես Պուչդեմոնն այսօր երլույթ ունեցավ երկրամասի խորհրդարանում հոկտեմբերի 1-ին անցկացված անկախության հանրաքվերի վերաբերյալ։

Ակնկալվում էր, որ Պուչդեմոնը կհայտարարի անկախության մասին՝ հիմնվելով ին անկախության հանրաքվեի արդյունքների վրա։ Սակայն Պուչդեմոնը խորհրդարանին խնդրեց Իսպանիայից անկախության հարցը առկախել։

Միջազգային մի շարք լրատվամիջոցներով ուղիղ հեռարձակվող իր ելույթում Պուչդեմոնը նշեց, որ այդպես անում է, որպեսզի չփակի երկխոսության պատուհանը։

Կատալոնիայի խորհրդարանի ընդունած օրենքով (որը Իսպանիայի կողմից ճանաչվել է հակասահմանադրական), հանրաքվեի պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո 48 ժամվա ընթացքոմ խորհրդարանը պետք է ընդուներ անկախության հռչակագիրը։

Ելույթից Իսպանիայի առաջ իշխանությունները Պուչդեմոնին կոչ էին արել չանել «անշրջելի քայլեր»։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Դոնալդ Տուսկը նույնպես Պուչդեմոնին զգուշացրել էր չանել քայլեր, որոնք անհնարին կդարձնեն երկխոսությունը։

Կատալոնիայում հոկտեմբերի 1-ի անկախության հանրաքվեին մասնակցածների 90 տոկոսը կողմ էր արտահայտվել երկրամասի՝ Իսպանիայից անկախանալուն։ Սակայն ընտրություններին մասնակցությունը ցածր էր եղել․ հանրաքվեին մասնակցել էր ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդամենը 42 տոկոսը։ Իսպանիայի կենտրոնական իշխանությունը փորձել էր տապալել հանրաքվեն, ոստիկանությունը բազմաթիվ ընտրատեղամասերում խափանել էր քվեարկությունը։