11 հոկտեմբեր, 2017 19:02

Ի՞նչ է արել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը

2015թ․ ՀՀ կառավարությանը կից ստեղծվեց Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը։ Թեև անվանումից ենթադրվում է, որ խորհուրդը պետք է արդյունավետ պայքար մղեր կոռուպցիայի դեմ, սակայն այն հիմնականում խորհրդատվական բնույթ կրող կառույց է։ Այս ընթացքում խորհուրդը գումարել է յոթ նիստ, հավանություն տվել տարբեր նախագծերի։ Խորհրդի գործունեության շուրջ Սիվիլնեթը զրուցել է Կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Սարգսյանի և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Լիանա Ղալթաղչյանի հետ։