11 հոկտեմբեր, 2017 18:45

Հայաստանն ու Իրանը ցանկանում են ներդաշնակեցնել մաքսային ընթացակարգերը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակության՝ հոկտեմբերի 9-ից 10-ը Թեհրան կատարած այցի շրջանակում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը պաշտոնական հանդիպումներ է ունեցել Իրանի Իսլամական էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Մասուդ Կարբասյանի, ինչպես նաև մաքսային ծառայության ղեկավար Ֆուրուդ Ազգարիի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել է երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, ուրվագծվել են հետագա համագործակցության հեռանկարները: Կողմերը հաստատակամություն են հայտնել շարունակել գործակցությունը երկու երկրների միջև ապրանքաշրջանառության և ուղևորաշրջանառության ծավալների մեծացման, սահմանահատումների գործընթացի պարզեցման, մաքսային ընթացակարգերի ներդաշնակեցման  ուղղությամբ: