12 հոկտեմբեր, 2017 19:20

Գերիշխողի չափորոշիչները կարող են փոխվել

Ազգային ժողովի «Ծառուկյան դաշինքի» երեք պատգամավոր (Միքայել Մելքումյան, Նաիրա Զոհրաբյան, Վահե Էնֆիաջյան) ներկայացրել են «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի փոփոխության նախագիծ, որը վերաբերում է նաև  գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողների հարցին։ Իր հերթին Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը հանդես է եկել նոր առաջարկով՝ սահմանել, թե որ դեպքում գնի բարձրացումը հիմնավոր կլինի։ Այս և այլ խնդիրների շուրջ Սիվիլնեթը զրուցել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի և ոլորտում մասնագիտացած փաստաբան Դավիթ Ասատրյանի հետ։