12 հոկտեմբեր, 2017 16:26

Ծեծե՛ք ձեր կնոջը՝ վճարելով 150 հազար դրամ

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» ներկայացուցիչ Զարուհի Հովհաննիսյանը ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանի հետ զրուցում է «Ընտանեկան բռնության կանխարգելման և բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծերի մասին։ Ներկայում կոալիցիայի կազմում ընդգրկված միայն երկու հասարակական կազմակերպություն ունի ապաստարաններ, որոնցում ազատ սենյակներ չկան, սակայն իրենք ստանում են նոր ահազանգեր, որ կինը երեխաների հետ հայտնվել է դրսում։ Նախագծով պետությունն է նաև իր վրա վերցնում ապաստարանների ֆինանսավորման բեռը։