12 հոկտեմբեր, 2017 13:59

Հայաստանն աջակողմյան երթևեկության երկիր է. Մարտիրոսյան

Աջ ղեկով մեքենաներն արգելելու մասին քննարկումներ չկան, քանի դեռ օպտիմալ լուծում չկա, այս մասին կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

«Երբ  օպտիմալ լուծումը գտնենք, կներկայացնենք: Եթե ժամանակին չի արգելվել, մի օր պիտի գա, որ կանոնակարգենք ամեն ինչը` օրենքի սահմաններին համապատասխան: Հայաստանն աջակողմյան երթևեկության երկիր է, չի կարող լինել երկու կողմ»,- ասաց Մարտիրոսյանը:

Այն հարցին, թե արգելելու դեպքում պետությունը կաջակցի դրանց վաճառքի կամ ղեկի փոփոխման հարցում Մարտիրոյսանն ասաց.  «Իսկ եթե չպարտադրվի՞ ղեկը փոխել, եթե որոշում չկա, ինչի՞ մասին է խոսքը»:

Նախարարը ավելացրեց նաև, որ մեքենաները շրջանառությունից հանելու խնդիր չի լինի և դրա համար ժամանակ կտրամադրվի: