12 հոկտեմբեր, 2017 11:14

ՌԴ-ից Հայաստանին 100 մլն դոլարի նոր վարկի տրամադրման հարցը՝ կառավարության օրակարգում

Ռուսաստանը Հայաստանին տրամադրում է 100 մլն դոլարի պետական արտահանման նոր վարկ ժամանակակից սպառազինության և տեխնիկայի ձեռքբերման, մատակարարուﬓերի ֆինանսավորման համար: 

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնություն կառավարության միջև Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին հարցը ընդգրկված է կառավարության այսօրվա օրակարգում։

Ռուսական կողմը վարկը տրամադրում է ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ֆինանսավորման համար։

Փաստաթղթով հայկական կողմը վարկի փաստացի օգտագործված գումարը մարում է 15 տարվա ընթացքում՝ տարեկան 3% տոկոսադրույքով: Նախագծում նշվում է, որ հայկական կողմը վարկը պետք է օգտագործի 2018-2022թթ. ընթացքում:

2016թ․ Ռուսաստանն ու Հայաստանը կնքել էին վարկային համաձայնագիր, որով Հայաստանին տրամադրվում էր 200 մլն դոլար՝ սպառազինություն և ռազմական տեխնիկա ձեռք բերելու համար։