12 հոկտեմբեր, 2017 14:24

Ռուսաստանից ստացած օգնության ծավալներով Հայաստանը երկրորդ տեղում է

Վերջին 12 տարիներին Հայաստանը Ռուսաստանից ստացած օգնության ծավալներով երկրորդ տեղում է։ Այսպես՝ 2015թ․ ամենամեծ օգնությունը Ռուսաստանից ստացել է Ղրղզստանը (323 մլն դոլար), ապա՝ Հայաստանը (37,3 մլն) և Տաջիկստանը (21,7 մլն)։ Այս տվյալները, ըստ Vedomosti թերթի, բերում են ռուսաստանյան Կիրառական տնտեսական հետազոտությունների ինստիտուտի և Միջազգային առևտրի հետազոտությունների կենտրոնի աշխատակիցները։

Հետազոտության հեղինակները նշում են, որ միջազգային օգնության է ուղղվել ՌԴ 2016թ․ դաշնային բյուջեի ծախսերի 0,4%-ը։

Ընդհանուր առմամբ վերջին 12 տարիներին Ռուսաստանի տրամադրած միջազգային օգնության ծավալները գրեթե տասնապատկվել են՝ 2005-ի 101,3 մլն դոլարից 2016թ․ հասնելով 1 մլրդ դոլարի։