19 հոկտեմբեր, 2017 09:03

Ստամբուլում ձերբակալվել է Օսման Քավալան

Թուրքիայի նշանավոր իրավապաշպան, գործարար Օսման Քավալան ձերբակալվել է։

«Անադոլու Քուլթուր» կազմակերպության նախագահ Քավալան ձերբակալվել է Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում՝ Ղազիայնթապից ժամանելուն պես, հաղորդում է թուրքական T24 լրատվական կայքը։

Ըստ հաղորդումների՝ Օսման Քավալան ձերբակալվել է «գաղտնի հետաքննության» շրջանակում։ Ներքին գործերի նախարարության մի քանի աղբյուրներ հաղորդել են, որ Քավալան կհարցաքննվի 2016թ․ հուլիսի  15-ի հեղաշրջման փորձից առաջ ունեցած իր մի շարք հանդիպումների համար։

Օսման Քավալան Թուրքիայի նշանավոր իրավապաշտպաններից ու հասարակական գործիչներից է, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ջատագով։ Քավալայի «Անադոլու Քուլթուր» կազմակերպությունը Հայաստան-Թուրքիա կարգավորման ծրագրի կոնսորցիումի ութ անդամներից մեկն է։ Կոնսորցիումում ընդգրկված է չորս կազմակերպություն Հայաստանից, չորսը՝ Թուրքիայից։

Սեպտեմբերի 28-ին Օսման Քավալան մասնակցում էր Երևանի պետական համալսարանում կազմակերպված գիտաժողովին՝ նվիրված Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը։

Օսման Քավալան եղել է ՍիվիլՆեթի բարեկամը և հաճախակի հյուրը։ Ստորև՝ նրա հետ հարցազրույցներից ․