26 հոկտեմբեր, 2017 16:24

Ամեն օր՝ ընտանեկան բռնության երկու դեպք

Տղամարդ հարցվածների 17%-ն ասել է, որ ֆիզիկական բռնության է ենթարկել իր կին սեռական զուգընկերոջը: Հայաստանում հարցված տղամարդկանց կեսն ասել է, որ հոգեբանական բռնության է ենթարկել կին սեռական զուգընկերոջը:
Տղամարդ հարցվածների 21%-ն ասել է, որ տնտեսական բռնության է ենթարկել կին սեռական զուգընկերոջը: Տվյալները ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Տղամարդիկ և գենդերային հավասարության հիմնախնդիրները Հայաստանում» 2016 զեկույցից են: