31 հոկտեմբեր, 2017 15:59

Ազատամարդ․ քաղաքացին ընդդեմ «Արդշինբանկի»

Տաշիրի բնակիչ Սուսաննա Բարոյանը փորձել է վարկ ստանալ վարկային կազմակերպությունից և պարզել է, որ ինքը «անբարեխիղճ» վարկառու է, չի կարող վարկ վերցնել։ Նա ասում է, որ ինքը անբարեխիղճ վարկառու է համարվել գոյություն չունեցող անձի պատճառով, որի 500,000 դրամ վարկի համար երաշխավոր է կանգնել: Սուսաննան ասում է, որ նման բան տեղի չի ունեցել։ Նա դիմել է ԱԱԾ և ոստիկանություն։