1 նոյեմբեր, 2017 14:46

Հայաստանում բնակչությունը շարունակում է նվազել

Հայաստանի բնակչության թիվը 2017թ․ 9 ամիսներին նախորդ տարվա ցուցանիշի համեմատ նվազել է 14 000-ով և կազմել 2 979 600։ Իսկ 2015թ․ նույն ժամանակահտվածի համեմատ բնակչության թիվը նվազել է 24 000-ով։ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը 2017 թվականի հունվար-սեպտեմբերին հրապարակման մեջ։

Ծնվածների թիվը նույնպես նվազում է։ Եթե 2013-ի ինը ամիսներին ծնվածների թիվը եղել է 30 497, 2016-ի ինը ամիսներին՝ 29 868, ապա 2017-ին ծնվածների թիվը կազմել է 27 665։

2017-ի ինը ամիսներին գրանցվել է մահվան 20 658 դեպք՝ 1 000 բնակչի հաշվով դառնալով 9,3։ Բնական հավելաճը 1 000 բնակչի հաշվով  3,1 է՝ 2015-ի նույն ժամանակի 4,3-ի համեմատ։ Մշտական բնակչության միջին տարիքը 2017թ. տարեսկզբի դրությամբ կազմել է 36,2 (2016թ.՝ 35,9) տարի։


Ամուսնությունների թիվը 2015-ի նույն ժամանակի համեմատ նվազել է մոտ 2 000-ով, ամուսնալուծությունների թիվը՝ ավելացել 164-ով։ 1 000 բնակչի հաշվով ամուսնալուծությունները շարունակում են ամենաբարձրը լինել Լոռիում (2,3), ամուսնությունների թիվը՝ Երևանում (5,8):

Լիլիթ Աբովյան