9 նոյեմբեր, 2017 15:57

Data Center՝ «Մարս» գործարանի տարածքում

Կառավարությունը նոյեմբերի 9-ի նիստում որոշում է ընդունել թույլատրել է «Վելբեկ-ԱՄ» ՍՊԸ-ին «Ալյանս» ազատ տնտեսական գոտում շահագործողի կարգավիճակով գործունեություն ծավալելը:

Ընկերությունը նախատեսում է «ՌԱՕ Մարս» տարածքում ստեղծել ժամանակակից տվյալների կենտրոն (data center)։ Ծրագրի շրջանակում իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 2 մլն դոլար, առաջին երկու տարում կստեղծվի 7 նոր աշխատատեղ` 150 հազար դրամ միջին աշխատավարձով, իսկ հետագայում՝ 10-ից ավելի նոր աշխատատեղ:

Հինգ տարվա ընթացքում նախատեսվում է, որ արտահանման ծավալները կկազմեն մոտ 5,1 մլն դոլար։