10 նոյեմբեր, 2017 12:25

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Նոյեմբերի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, այս մասին հաղորդագրություն է տարածել արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Նոյեմբերի 11-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 12-ի ցերեկը կբարձրանա 1-2 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Երևանում նոյեմբերի 11-ին հնարավոր է անձրև, իսկ նոյեմբերի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: